Չավեսին բուժման նպատակով ստորգետնյա բունկեր են տեղափոխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2013 6:44

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, որը բուժվում է Կուբայում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել են Հավանայի հեղափոխության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա բունկեր-հոսպիտալ,հայտնել է Univision հեռուստաալիքը:

Ի սկզբանե, այդ բունկերը կառուցվել է Ֆիդել Կաստրոյին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, այն գտնվում է Կաստրոյի անձնական փախստարանից ոչ հեռու:  Univision-ի տվյալներով, Չավեսի վիճակն առաջվա նման կրիտիկական է. ասում են ինֆարկտ է տարել,  շատ է նիհարել ու շնչառական համակարգի խնդիրներ ունի: Աղբյուրը նշում է, որ Չավեսն այնքան գունատ է, որ նույնիսկ հեռուստախցիկների մոտ հայտնվելն է բացառվում:

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply