Nasa-ն առաջինը կարողացավ լազերի միջոցով լուսնային կայան ուղարկել Դա Վինչիի Մոնա Լիզայի պատկերը,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 23:46

-ին հաջողվել է լազերների միջոցով պատկեր ուղարկել դեպի տիեզերք:
Ամերիկայն տիեզերական կայանը իր Մերիլանդի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնից դեպի լուսնի վրա գտնվող Լուսնային հետազոտական կայան է ուղարկել Դա Վինչիի Մոնա Լիզայի նկարը:
Պատկերը լուսնի տիեզերական կայան հասնելու համար անցել է 240.000 մղոն ճանապարհ, որից հետո արտացոլվել է լուսնի մակերևույթի վրա: Սա առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել միակողմանի միջմոլորակային լազերային կապ հաստատել:
Լուսնի կայանին հասնելուց հետո պատկերը կրկին հետ է վերադարձվել Երկիր՝ մոլորակների միջև հաղորդելիության մեջ համոզված լինելու համար:
Երկիր վերադարձած պատկերի որակը ուղարկվածից վատ էր: Սակայն նկարը հնարավոր էր շտկել նույն կերպ, ինչ CD և DVD ձայնարկիչների վրա պահվող նյութի որակը:
NASA-ից հայտնում են, որ նրանք այժմ կարող են լազերները օգտագործել արագությունը մեծացնելու համար:
NASA-ն նաև ծրագրում է զարգացնել այս տեխնոլոգիան և կենդանի, որակյալ վիդիոներ ստանալ արեգակնային համակարգի այլ մոլորակներից՝ ներառյալ Յուպիտերը:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply