Ռուսական Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը «բալետի մրցապայքարում» կարող էր կորցնել տեսողությունը ծծմբական թթվով հարձակումից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 23:32

Բժիշկները պայքարում են Ռուսաստանի հայտնի Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեսողությունը փրկելու համար:
Նախկին Մեծ թատրոնի աստղ, 42 տարեկան Սերգեյ Ֆիլինը ասել է, որ իր բնակարանի մուտքի մոտ ինչ-որ մեկը իր դեմքին ծծմբային թթու է լցրել:
Նրա նկարագրությամբ հարձակվողը գլխարկ էր կրում, ինչպես նաև դիմակ կամ դեմքին փաթաթված շարֆ՝ այնպես որ միայն աչքերն էին երևում:
Մեծ թատրոնի մամուլի խոսնակ Եկատերինա Նովիկովան Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է, որ նախքան այս դեպքը Ֆիլինին սպառնացել են: Նրանք կասկածում են, որ Ֆիլինը թատրոնի տարբեր պարախմբերի և կառավարիչների ներքին կռիվների զոհն է դարձել: Նա ավելացրել է, որ ինքը երբեք չէր կարող պատկերացնել, որ դերակատարման համար պայքարը հանցավորության այս աստիճանի կհասնի:
Մեծ թատրոնը ռուսական մշակույթի խորհրդանիշն է և ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ ու տեղաբինիկներ են այցելում այնտեղ: Իր 200-ամյա պատմության ընթացքում թատրոնում տարբեր պարախմբերրի և գեղարվեստական ղեկավարների միջև մեծ պայքարներ են տեղի ունեցել:
Ֆիլինը Մեծ թատրոնի թատերախմբին էր միացել 1988թ-ին, այնուհետև 2011թ-ին նշանակվել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ երեք տարի այլ թատրոնում նման պաշտոն զբաղեցնելուց հետո:
Ռիա Նովոստիի տեղեկացմամբ՝ այդ ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է ընթացել:
Էկո Մոսկվի ռադիոն հայտնում է, որ Ֆիլինը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, որոնց ապաքինումը վեց ամիս կտևի:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply