Սաիֆ Քադդաֆին դատարանի առաջ է կանգնել բանտից փախուստի փորձ կատարելու և Լիբիայի նոր կառավարության դրոշը անարգելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 23:14

Լիբիայի նախկին բռնապետ, գնդապետ Քադդաֆիի որդին դատարանի առաջ է կանգել բանտից փախուստի փորձ կատարելու, ինչպես նաև ներկայիս կառավարության դրոշը անարգելու համար:
Ըստ լիբիական պաշտոնական LANA լրատվամիջոցի Սալիֆ-ալ Իսլամը նախքան իր հոր գահընկեց լինելը համարվում էր նրա օրինական ժառանգորդը: Նա ռազմական հսկողության տակ պահվում է Զինտան քաղաքում:
Սաիֆ-ալ Իսլամը դատարանի առաջ է կանգնել 2011թ Լիբիայում տեղի ունեցած ապստամբության ժամանակ մարդկանց սպանելու, խոշտանգելու համար: Նրան ձերբակալել էին 2011թ-ի նոյեմբերին Նիգերիա փախչելու պահին, որից հետո նա պահվում էր Զինտան քաղաքի անհայտ վայրում:
Նա Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դոցենտի կոչում ուներ և 10 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ մեծ առանձնատուն Լոնդոնում:

[Gallery not found]
Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply