Նատանյահուն խոստանում է՝ իր ընտրվելու դեպքում բնակավայրերը չեն ապամոնտաժվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2013 22:55
Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուն խոստացել է, որ հաջորդ շաբաթվա ընտրությունների արդյունքում իր հաղթանակի դեպքում Արևմտյան ափում չի լինի հրեական բնակավայրերի ապամոնտաժում:
Մաարիվ թերթի այն հարցին, թե արդյոք առաջիկա չորս տարվա ընթացքում կապամոնտաժվեն բնակարաններ, Նատանյահուն պատասխանել է «ոչ»:
«Մենք բնակավայրերը ոչ միայն չենք քանդել, այլ ընդարձակել ենք»,-ասել է նա հիշեցնելով նաև, որ իր կառավարման օրոք Աջ ափում գտնվող Արիել քաղաքում հիմնվել է համալսարան:
Հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Լիկուդ-Յիսրայել Բեյթենու ցուցակը Կնեսետում կստանա 32-35 տեղ: Այժմ այն ունի 42 տեղ: Արդյունքները հրատարակվել են ուրբաթ՝ քվեարկությունից առաջ արդյունքների հրապարակումների համար թույլատրելի վերջին օրը:






Facebook
Tweet This
Email This Post
