Յուլիա Տիմոշենկոյի դատական նիստը հետաձգվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2013 22:50
Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդ Յուլիա Տիմոշենկոնյի հարկերից փախուստի հարցով դատական նիստը կրկին հետաձգվել է ուրբաթ առողջական վիճակի «կրիտիկական» լինելու պատճառով:
Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով 2011թ հոկտեմբերին ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընդդիմադիր և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:
Առաջադրված մեղադրանքները արևմտյան երկրների և Տիմոշենկոյի կողմից դիտարկվում է որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ:
Երբ դատարանը հայտարարեց նիստի հետաձգման մասին, Տիմոշենկոյի աջակիցները բղավեցին «ամոթ նրան խոշտանգողներին»:
Հունվարի 8-ին, 52-ամյա նախկին վարչապետը ձեռնարկել է անհնազանդության քարոզարշավ՝ հիվանդանոցի իր սենյակում տեսախցիկներ տեղադրելու միջոցով: Համաձայն իր աջակիցների՝ նա մերժել է վերադառնալ հիվանդանոցային իր մահճակալ և քնել է միջանցքում տեղադրված աթոռների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
