Մեծ թատրոնի գեղավեստական ղեկավարին կուրացրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 19:42

Սերգեյ Ֆիլինի հարազատներն ասում են, որ նրան հեռախոսով հաճախ էին սպառնում:

Մոսկվայում, հունվարի 18-ի գիշերն անհայտ տղամարդը վազելով մոտեցել է Մեծ թատրոնի բալետի խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա ու թթու լցրել նրա դեմքին:

42-ամյա ժողովրդական արտիստը այժմ գտնվում է հիվանդանոցում:

Մեծ թատրոնի բալետի խմբի ղեկավար Ֆիլինի ընտանիքի անդամները հայտնել են, որ նրան սպառնում էին, մի քանի անգամ ծակել են ավտոմեքենայի դողերը, մի անգամ ել նրան են վնասել:

“Ես գիտեմ, թե ով է այդ մարդը ու անպայման կհայտնեմ նրա անունն իրավապահ մարմիններին: Իմ որդուն հատկապես սպառնում էին վերջին ամսում: Հետևում էին նրան, ինչն այսօր հասավ գագաթնակետին: Հարձակվեցին նրա վրա իր տնից ոչ հեռու, որտեղ նա ապրում է կնոջ ու 2 երեխաների հետ”,ասել է մայրը:

Կինը` ՌԴ արտիստուհի Մարիա Պրորվիչը հաստատել է, որ սպառնալիքները հաճախացել էին:”Հաճախ էին զանգում ու լռում:Հիմա ես ամենաշատը վախենում եմ  նրա կյանքի ու մեր երեխաների համար”;

Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում սակայն ասում են, որ կյանքին ոչինչ չի սպառնում:

 

 

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply