Տիրոջ մահից հետո շունն ամեն օր եկեղեցի է գալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 19:15

2 ամիս առաջ Իտալիայում մահացած տիրուհու շունն ամեն օր գալիս է այն եկեղեցի, որտեղ կատարել են կնոջ հոգեհանգիստը:

12-ամյա հովվաշունը, որի անունը Թոմմի է, արդեն 2 ամիս շարունակ, ամեն օր գալիս է տեղի Սանտա Մարիա Ասունտա եկեղեցին, որտեղ կատարվել նրա պաշտելի տիրուհու հրաժեշտի ծառայությունը:

Ամեն օր, երբ ղողանջում են զանգերը, Թոմմին վազում է պատարագի ու տեղ զբաղեցնում խորանի մոտ: 57-ամյա կինը,  ապրում էր մենակ` 4 շների հետ: Կինն իր կյանքը նվիրել էր նրանց խնամքին:Հարևանները պատմում են, որ հանգուցյալ Մարիան սիրում էր 4-ին էլ, սակայն Թոմմին ուղեկցում էր նրան ամենուր: Երբ կինը կենդանի էր, Թոմմին նրան ուղեկցում էր եկեղեցի ու սպասում այնքան, մինչև նա դուրս կգար: “Առաջներում նրան երբեք չի թույլատրվել ներս գնալ:Իսկ տիրոջ դագաղի կողքին նա այնպես էր նստել, որ ոչ ոքի ձեռքն անգամ չգնաց նրան քշել”,պատմում է   սբ հայրը: Առաջին իսկ օրից, շունը հայտնվեց ներսում ու այդ  ժամանակվանից ամեն օր նա ներկա է լինում մկրտություններին , պատարագներին, թաղումներին:

“Մի անգամ, երբ թաղում էինք 12-ամյա մի աղջկա, Թոմին որպես հրաժեշտի նշան , թաթը դրեց դագաղին, երեխային վերջին ուղին ճանապարհելով: Ոչ ոք չառարկեց”;

Մյուս շներին արդեն հարևանները տարել են, սակայն ոչ ոք չի համարձակվում Թոմմիին հեռացնել տաճարից, որտեղ նա վերջին անգամ է եղել իր տիրուհու հետ:

“Ցանկացած ընտանիք կուզենա նրան վերցնել, ես ինքս էլ երջանիկ կլինեի: Սակայն Թոմին երբեք չի հեռանում եկեղեցուց, նա էլ մեր` տեղական Հատիկոն է”,պատմել է քաղաքապետ Դոմենիկ Սերիոն:

Թոմիի նվիրվածությաունից ազդված, քաղաքացիները կերակրում են նրան ու խնամում, որը խաղում է երեխաների հետ հրապարակում, միչև կրկին լսում է  զանգերի ղողանջը:

 

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply