Ադրբեջանում իշխող վարչակարգը ամենամեծ չարիքն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 19:02

Հունվարի 18-ին Ադրբեջանում տեղի է ունեցել “Ինչի՞ն կհանգեցնի կոռուպացված և քրեականացված ղեկավարությունը” թեմայով կլոր սեկան: Այն կազմակերպել է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միավորող Դեմոկրատական ուժերի խորհրդակցական մեջլիսը, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը:

Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Միրմահմուդ Միրալիօղլուն 20 տարի երկիրը ղեկավարող վարչակարգը անվանել է “մինչև ողնուծուծը կոռուպացված”:

“Չկա որևէ ոլորտ, որտեղ կոռուպցիա չլինի, իսկ մարդու իրավունքները ոտնահարված չլինեն: Ուստի երկրի համար ամենամեծ խնդիրը ներկայիս իշխանությունն է”,- ասել է Միրալիօղլուն:

Կլոր սեղանի մասնակիցները ստեղծված իրավիճակում լուծումը տեսնում են նախագահական ընտրություններում բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միավորման մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի 15 քաղաքական կուսակցություն 2012թ. օգոստոսի 24-ին Դեմոկրատական ուժերի խորհրդակցական մեջլիս ստեղծելու վերաբերյալ որոշում էր ընդունել:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply