Ջրհեղեղի պատճառով Ջակարտայում արտակարգ իրադրություն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 18:32

Ինդոնեզիայի մայրաքաղաքի  իշխանություններն արտակարգ իրադրություն են հայտարարել, քանի որ մուսնոային հորդառատ անձրևների պատճառով քաղաքի զգալի մասը ջրի տակ է անցել:

Քաղաքի որոշ հատվածներում ջրի մակարդակը 2 մետրի է հասնում: Հեղեղվել են խանութները, կառավարական շենքերը, այդ թվում` նախագահական պալատը: Հազարավոր մարդիկ հեռացել են տներից: Չնայած, աղետին` օդանավակայանը շարունակում է աշխատել, սակայն այնտեղ տանող ճանապարհները նույնպես հեղեղված են: Կանգնեցվել է տրանսպորտի աշխատանքը: Հիմնարկները փակվել են, դպրոցներում հետաձգվել են պարապմունքները: Ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply