Հալեպում ուժգին պայթյուն է որոտացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 17:21

Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ հունվարի 18-ին Հալեպի կենտրոնական թաղամասում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել զինյալների կողմից Քալլասա թաղամասից հրթիռի արձակման հետեւանքով: Դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում տեղի ունեցածի վերաբերյալ: Հայտնի է, որ պայթյունի հետեւանքով մարդիկ են զոհվել եւ վիրավորվել, իսկ շրջակա տարածքը նյութական մեծ վնասներ է կրել, սակայն զոհերի եւ վիրավորների թվի վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:

Ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 15-ին, Հալեպի համալսարանի Ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայքում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 80-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 160-ը: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով արդեն ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply