Րաֆֆի Հովհաննիսյան. :”Դա հակաքաղաքական քայլ է, … մասնակցում են 8 ամիս առաջ ընտրություններին, ԱԺ-ում տեղեր են զբաղեցնում, հետո 8 ամիս անց որոշում են, որ չեն մասնակցելու …”

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2013 16:44

Երեկ Հայաստանից  ընդամենը  24  ժամ  բացակայած”Ժառանգություն”  կուսակցության առաջնորդ, ՀՀ  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր” Տեսակետ”  ակումբում լրագրողներին  ներկայացրեց Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի դիվանագիտական գլխավոր խորհրդականի հետ Հայաստանի  ներքին և արտաքին կյանքին առնչվող խնդիրների շուրջ կայացած քննարկման մանրամասներ, որից հետո ազատ և արդար  ընտրությունների ապահովման  համար ՀՀ  գործող նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց իրականացնել նրան  ուղղված  նամակում  նշված  15 կետերից  բաղկացած քայլերը, որոնք  կապահովեն  արդար ու ազատ  մրցակցային  պայմաններ: Դրանք են՝ հանրային  ողջ  հատվածի, այդ  թվում  և  բանակի ապակուսակցականացումը, հանրային  բոլոր  շենքերից  հանվելու են  կուսակցական  նշանները, պետք է  բացառվի ցանկացած սպառնալիք, նկարահանում, իսկ  Ընտրական  օրենսգիրնքն ու ՀՀ   Սահմանդրությունը խախտող  պետական  պաշտոնյան  պատասխան է  տալու  օրենքի  առջև: Րաֆֆի  Հովհաննիսյանը  նշեց, որ օրեր առաջ մարզեր  կատարած այցելությունների  ժամանակ  նրան  ուղեկցել են  ոստիկաններ և անվտանգության  ներկայացուցիչներ: 

Հաջողություն  մաղթելով  մրցակիցներին Րաֆֆի Հովհանննիսյանը միաժամանակ  հորդորեց, որպեսզի այս  ընտրություններն  իրավամբ ունենան  դե յուրե ժողովրդի  կողմից ընդունված, այլ ոչ թե հերթական՝ դե  ֆակտո՝ կեղծիքային  հետևանքերով  լի արդյունք:” Այս հիասթափությունը, անզորությունը  ճակատագրաբար չի  կարող  տևական  լինել, քանի որ  կարող են  հանգեցնել արտագաղթի, անգործության  և  աղքատության  շարունակությանը: Որքան  էլ  մեր քաղաքացիները  վիրավորված  լինեն հայրենիքի  հանդեպ,  պետք է  մասնակցեն ընտրություններին: Թող  յուրաքանչյուրը քվերակի  խղճի  մտոք, եթե  տանը նստի, թող  հետո չբողև  չանիծեն խավարը:Եկեք  21 տարվա  մեջ  մեկ  անգամ  մենք մեր խոսքը  գործ դարձնենք”,-ասաց Րաֆֆի Հովյաննիսյանը:

<Անկախի”հարցին, թե նախագահի թեկնածուների  հետ  եղե±լ է  հանդիպում, թե ոչ, նախագահի թեկնածուն  պատասխանեց.

– Ոչ ,  չեմ  հանդիպել,  ընթերցել եմ  հրապարակային  կոչերը,  չեմ սպասում  որևէ  ֆորմալ դիմումի, չեմ  բացառում, որ անգամ այս մի քանի  օրերի  ընթացքում  հանդիպեմ ալ  մրցակիցների,  ես  համարում եմ, որ մենք  կարող ենք  հասնել քաղաքացիական  կոնսոլիդացիայի,  համատեղման և դա  կարող է  տեղի ունենալ հիմա կամ  մեկնարկից հետո,  հարկ եղած դեպքում նաև ընտրությունների  երկրորդ  փուլի ընթացքում”:

Ի դեպ,  Ր. Հովհաննիսյանը չբացառեց, որ երկրորդ  փուլում  իր  մրցակիցը կլինի գործող  նախագահը, ում սիրով”հարմար տեղում և  հարմար պահի” հրավիրում է բանավեճի:

Նախագահի թեկնածուն  հակաքաղաքական  համարեց քաղաքական այն  ուժերի դիրքորոշումները, որոնք նախագահական  ընտրություններին  չմասնակցելու   կոչ են  անում:”Դա  հակաքաղաքական  քայլ է, որ ազատ, անկախ  չափանիշներից  դուրս  մասնակցում են 8 ամիս առաջ  ընտրություններին, ԱԺ-ում  տեղեր են զբաղեցնում, հետո 8 ամիս անց որոշում են, որ  չեն  մասնակցելու: Սա  ինչ-որ  տեղ  արդեն  հեգնանք  է  հասարակության համար”,-հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:

Անուշ Ներսիսյան

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply