Թուրքիան պետք է հստակեցնի ձերբակալված լրագրողների թիվը. զեկույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 16:03

Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Զեկույցում կարևորվում է Թուրքիայում ձերբակալված լրագրողների ստույգ թիվը նշելու անհրաժեշտությունը, հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:

Զեկույցում նշվում է, որ լրագրողների 68%-ը ձերբակալվել է քրդական հարցը արծարծելու պատճառով, 13%-ը` “Էրգենեքոնի” գործով:

Մեդի ոլորտում ձերբակալությունները տեղի են ունենում Հակաահաբեկչական պայքարի օրենքի շրջանակներում:

Մամուլի ազատությունը ապահովելու համար զեկույցում Թուրքիայի ղեկավարությանը առաջարկվում է իրականացնել հետևյալ քայլերը. հստակեցնել բանտերում գտնվող լրագողների թիվը, դատաիրավական բարեփոխումներն ավելի ակտիվորեն կյանքի կոչել, մեծացնել քաղաքացիական հասարակության դերը, ակտիվացնել Եվրամիության անդամակցության գործընթացը:

Դիտվել է 654 անգամ:
Print Friendly

Leave a Reply