Կալանավորվել է Վլադիսլավ Մանգասարյանը՝ տուժողն Էդմոն Խուդյանը չէ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2013 15:28

Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվել է և մեղադրվում է խարդախությամբ 120 հազար դոլար հափշտակելու մեջ:

Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո»-ին, մեղադրանքը որևէ առնչություն չունի ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի հետ՝ վերջինս հայտարարել էր, որ իր գործընկեր Վ.Մանգասարյանը խաբեությամբ տիրացել է իր շահույթին: Այդ գործը Է.Խուդյանի հայտարարության հիման վրա քննվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային վարչության քննչական բաժնում:

Իսկ տվյալ գործով տուժողը Արտաշես Շահբազյանն է. ըստ նախաքննության ձեռք բերած ապացույցների, մեղադրյալը չարաշահելով տուժողի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է նրա խոշոր չափերի գումարը՝ 65 մլն ՀՀ դրամին համարժեք 180 հազար ԱՄՆ դոլարը: Վ.Մանգասարյանն, ըստ գործի տվյալների, տուժողի հետ պայմանավորվածությամբ, նոտարական կարգով ձեռք է բերել Ա.Շահբազյանի Դավթաշեն թաղամասում գտնվող երկու բնակարանները օտարելու իրավունք, որպեսզի վաճառքի գումարով՝ մոտ 65 մլն ՀՀ դրամ, արգելանքից հանի Երևանի կենտրոնում գտնվող իր՝ Վ.Մանգասարյանի երկու բնակարանները, վաճառի դրանք և վերադարձնի Արտաշես Շահբազյանի պարտքը: Սակայն Վ.Մանգասարյանը հիշյալ գումարը բաժանել է իր այլ պարտատերերին:

«Փաստինֆո»
Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply