Թուրքիայում ձերբակալություններ են տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 15:19

Այսօր`հունվարի 18-ին, մեծամասամբ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի ունեցած համաժամանակյա հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ:

Գործողությունը ուղղված է եղել Թուրքիայում ահաբեկչական հռչակված Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) դեմ:

Ստամբուլում տեղի ունեցած գործողության արդյունքում ձերբակալվել է Ժամանակակից իրավաբանների ասոցիացիայի 15 փաստաբան: 7 քաղաքում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 63 մարդ, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

DHKP-C-ն քրդական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Նշենք, որ ճակատի դեմ իրականացված նախկին խոշոր հարվածը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, երբ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել էր կուսակցության 100 անդամ:
Ուշագրավ է, որ DHKP-C-ի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև հակասություններ կան: Ճակատին դուր չի գալիս, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկությունից հետո կառույցը հրաժարվել է անկախության գաղափարից և այսօր էլ բանակցում է թուրքական իշխանությունների հետ: Չնայած դրան` անկախության գաղափարից հրաժարված և քրդերի ազգային ու մշակութային իրավունքների համար պայքարն առաջնահերթ համարող PKK-ն շատ ավելի ազդեցիկ է, քան DHKP-C-ն:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply