Իրան-ՄԱԿ միջուկային բանակցություններում առաջընթաց չի գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 15:06

Ուրբաթ ՄԱԿ-ի միջուկային փորձագետները վերադարձել են Իրանից  երկրի հետ երկու օր բանակցություններ վարելուց հետո:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքաերթսը ասել է, որ իրենց չի հաջողվել մուտք գործելու իրավունք ստանալ ուսումնասիրության համար պլանավորված վայրերը: Հաջորդ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 12-ին:
«Ինտենսիվ քննարկումների համար մենք ունեինք երկու օր: Մենք չկարողացանք ընդունել Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծմանն  ուղղված համակարգված մոտեցում», – Վիեննայում օդանավակայանում լրագրողներին ասել է Նաքաերտսը:
ՄԱԳՏԷ-ն, որի առաքելությունն է կասեցնել միջուկային զենքի տարածումը աշխարհում, մեկ տարի շարունակ փորձել է Թեհրանի հետ համակարգված գործունեության մասին ընդհանուր հայտարարի գալ, որի շնորհիվ գործակալության փորձագետները հնարավորություն կստանան ուսումնասիրել երկրի կասկածելի վայրերը և փաստաթղթերը:
Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply