Քրիստի աճուրդի վաճառքները անցած տարվա ընթացքում ավելացել են տաս տոկոսով՝ հասնելով 3,9 միլիարդ ֆունտ ստեռլինգի,լուսանկարներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 18, 2013 15:10

Աշխարհի ամենամեծ Քրիստի աճուրդի տունը անցած տարվա ընթացքում գրանցել է ռեկորդային 3,9 միլիարդ ֆունտ ստեռլինգի վաճառք: Նմանատիպ մեծ քանակությամբ վաճառքները պայմանանավորված են ժամանակակից արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ:
Լոնդոնում տեղակայված աճուրդի տունը իր պատմության ընթացքում վաճառել է տարբեր ժամանակաշրջանների արվեստագետների աշխատանքներ: Սակայն արդեն երրորդ տարին է, ինչ աճուրդը անընդմեջ ռեկորդային քանակությամբ վաճառքներ է գրանցում:
Անցած տարի աճուրդում վաճառքի 10% աճ է գրանցել: Այդտեղ ռեկորդային գներով վաճառվել են Ռոտկոյի Նարնջագույն, Կարմիր, Դեղին աշխատանքը՝ ընդհանուր 53.8 միլիոն ֆունտ ստեռլինգ և Կլոդ Մոնեի Նիմֆիս (Ջրաշուշաններ) կտավը՝ 43 միլիոն դոլար:
Քրիստի աճուրդում 2012թ-ի ընթացքում գրեթե մեկ քառորդով ընկել են ասիական արվեստագետների աշխատանքների վաճառքի տեմպերը: Սակայն աճուրդի տան աշխատակիցները կարծում են, որ ասիական արվեստի գործերի վաճառքի տեմպերը մեծ պոտենցիալ ունեն հետագայում աճելու համար:
Քրիստի աճուրդի տունը նաև առցանց վաճառքի ձևն է զարգացնում, որը բացի մուլտի միլիոնատերերից նաև միջին և փոքր բիզնեսներին հնարավորություն կտա մասնակցել աուկցիոններին:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply