Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2013 15:01

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:  2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝

Մինասյան Էդգար- մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ
Հովսեփյան Նարեկ- մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր- ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ– ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Սահակյան Ալբերտ-ինֆորմատիկա,12-րդ դասարան, արծաթե մեդալ
Համբարձումյան Կարեն–ինֆորմատիկա,12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից  սահմանված դիպլոմի:
Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply