Ծովասարի 4 բնակիչներ հիվանդանոցում են շմոլ գազից թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 12:46

Հունվարի 18-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծովասար գյուղի չորս  բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը փայտի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատահարի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply