Ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլի մարզիչը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 18, 2013 12:23
«Բավարիա» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տարեկան ստանալու է 17 մլն եվրո:
Իսպանացի մասնագետն այժմ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: Մասնավորապես, Մադիդի «Ռեալի» և «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոն և Կարլո Անչելոտին տարեկան վաստակում են 15,3 և 13,5 մլն եվրո:
Գվարդիոլան գերմանական ակումբի ղեկավարության հետ պայմանագիր է կնքել 3 տարով: Ի դեպ, նա իր նախկին թիմում` կատալոնյան «Բարսելոնայում» տարեկան ստանում էր 10 մլն եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
