Երևանի Օհանովի փողոցում խանութ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 12:12

Հունվարի 17-ին, ժամը 23.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևանի Օհանովի 70/5-ում գտնվող պտուղ-բանջարեղենի խանութում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.46-ին, մարվել` 23.51-ին:

Այրվել է խանութի առաստաղը` 50 քմ մակերեսով և արկղեր:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply