Մեհրիբան Ալիևան ղեկավարելու է նախարարներին և գեներալներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 12:02

Հինգշաբթի օրը` հունվարի 17-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2015 թ. Բաքվում Առաջին եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման ուղղությամբ Կազմակերպչական կոմիտե ստեղծելու վերաբերյալ հրամանագիր, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը:

Որպես այդ կոմիտեի նախագահ Ի. Ալիևը նշանակել է իր կնոջը`Հեյդար Ալիևի ֆոնդի նախագահ, Ազգային օլիպիական կոմիտեի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևային:

Կոմիտեի մեջ ներառվել են նաև Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջըբալա Աբութալըբովը, երիտասարդության և սպորտի, արտաքին գործերի, ֆինանսների, տնտեսական զարգացման, ներքին գործերի, ազգային անվտանգության, առողջապահության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, սահմանապահ ծառայության ղեկավարը, Մաքսային պետական կոմիտեի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարներ, օլիմպիական չեմպիոններ:

Առաջին եվրոպական օլիմպիական խաղերը տեղի կունենան 2015թ. ամռանը Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքը եղել է խաղերի անցկացման վայրի միակ թեկնածուն: Եվրոպական խաղերը անցկացվելու են 4 տարին մեկ:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply