Ճապոնացիները երկնաքերները քանդելու գեղագիտական տարբերակ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 11:58

Դրսից դա նման է ասես երկնաքերն ինքն է աստիճանաբար փոքրանում: Իրականում այդ ընթացքում շենքի ներսում բարձրտեխոնոլոգիական  ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում: Ներսում վերամբարձ կռունկներ են, իսկ տանիքը պահվում է ժամանակավոր հենասյուների վրա , որոնք յուրաքանչյուր հարկն ապամոնտաժելու հետ իջնում  են: Նման կերպ քանդման աղմուկը նվազում է 17 դեցիբելով, իսկ փոշին` 90%-ով: Աշխատանքները շատ ավելի արագ են արվում, քան ավանդական եղանակով, որոնք  եղանակային պայմաններից են կախված լինում: Բացի այդ, կարծիք կա, որ նման կերպ ապամոնտաժումն աշխատողների համար ևս անվտանգ է:

100 մ բարձրություն ունեցող շենքերը կրիտիկական տարիքի են հասնում  կառուցումից 30-40 տարի անց, սակայն դրանք քանդելը շատ դժվար է, բացի այդ, աշխատանքի հետևանքով շատ աղմուկ է բարձրանում ու շրջական  պատվում է  փոշու շերտով:

Ներկայում նման  նոր մեթոդով են քանդում Grand Prince Hotel Akasaka հյուրանոցը, որի բարձրությունը 139 մ է: Այն փակվել էր 2011-ի գարնանը: Դա Ճապոնիայում   ապամոնտաժված  ամենաբարձր  կառույցն է. աշխատանքները կավարտվեն գարնանը, դրա տեղում կառուցվելու է հյուրանոցային-գրասենյակային համալիր :

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply