Հարբած վիճակում փորձել էր պատահական մեքենա կանգնեցնել, ապա կրակել նրա ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 12:06

Հունվարի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայրապետ Բ.-ին:
Նա խոստովանել է, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ կանգնեցրել է 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ին պատկանող «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել վերջինիս որդին` 1997 թ. ծնված  Կարեն Զ.-ն, որը շարունակել է երթևեկությունը և ինքը զայրանալով` իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել  ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության  հատուկ պահպանման տարածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրեղեն ապացույց  որսորդական հրացանը գտնվում է 1972 թ. ծնված Համլետ Խ.-ի տանը:
Համլետ Խ.-ն տան խուզարկության ժամանակ հայտարարել է, որ Հայրապետ Բ.-ի  որսորդական հրացանը գտնվում է իր կնոջ քրոջ տանը, ինչն էլ վերջինիս տնից առգրավվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հայրապետ Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply