Լևոն Արոնյանի առաջին հաջողությունը Վեյկ ան Զեեում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 18, 2013 11:54
Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի փառատոնի գերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովին: Դա մեր շախմատիստի առաջին հաջողությունն է այս ստուգատեսում: Արոնյանն ունի 2,5 միավոր և մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երեք առաջատարներից` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից, Մագնուս Կառլսենից և Սերգեյ Կարյակինից:
Բ խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը 5-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Ռոման Էդուարդին և վաստակել է 3 միավոր: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորդը:






Facebook
Tweet This
Email This Post
