Վագոնից դուրս ընկած ուղևորը սառնամանիքին գնացքի ետևից վազել է 7 կմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 11:24

Գիշերը, ուղևորատար “Մոսկվա-Ներյունգրի” գնացքից  դուրս է ընկել  Բրատսկ քաղաքի 42-ամյա բնակիչը: Թե ինչպես է նա կենդանի մնացել` իսկական հրաշք է:

Նա պատմել է, որ դուրս է եկել նախամուտք` ծխելու: Վերադառնալիս` շփոթել է դռներն ու բացել ոչ աշխատանքայինը, որն անհայտ պատճառներով  բաց է եղել:

Դեպի մթություն քայլ անելով` ընկել է ռելսերին: Դրսում 40 աստիճան ցուրտ է եղել, իսկ նա` միայն մարզահագուստով: Տղամարդը սկսել է վազել գնացքի հետևից: Հասնել նրան իհարկե չի հաջողվել, սակայն  վազել է 7 կմ ու հասել մոտակա կայարան, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել:

Տրանսպորտային ոստիկանությունը փորձում է պարզել. կատարվածը  դժբախտ պատահար է, թե ուղեկցորդի անփութության հետևանք, որը չի փակել դուռը բանալիով:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply