Մեդվեդևը Ֆինլանդիայի նախկին նախագահին ցեղական կատու է նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 11:08

Ֆինլանդիայի նախկին նախագահ Տարյա Հալոնենը ՌԴ վարչապետ Մեդվեդևից նվեր է ստացել նևսկյան դիմակահանդեսային ցեղատեսակի (ռուսական ցեղատեսակ) կատու, որին Ֆինլանդիա են հասցրել գնացքով: “Կատվի անունը Մեգգի է, ծնվել է 2012-ի օգոստոսի 4-ին, Մոսկվայից Հելսինկի 14-ժամյա ճանապարհը գերազանց է տարել”,-պատմում են դիվանագետները:

Տարյա Հալոնենը նվերին  սպասում էր 2012-ի նոյեմբերից, երբ հանդիպման ժամանակ Մեդվեդևը նրան ցույց տվեց կատվիկի նկարը: ”Ես շատ ուրախ եմ ցեղական կատու ստանալու համար, չնայած ոչ ցեղական 2 կատու ունեի “:

Նա վստահեցրել է, որ կատվին ֆիներեն է սովորեցնելու, իսկ ֆինական մի թերթ նույնիսկ կատվին անուն ընտրելու մրցույթ է հայտարարել: Առաջարկվել են  գերազանցապես արական անուններ:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply