«Դուբլյոր» ֆիլմն արդեն ցուցադրվում է«Մոսկվա» կինոթատրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 18, 2013 11:02

“Enjoy  movies” և “AP cinema” կինոընկերությունները ներկայացնում են ևս մեկ  ֆիլմ` “Դուբլյոր”, որն ի դեպ տարբեր սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Կոմեդիան “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին է հայտնվել հունվարի 17-ից:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Ռևան, որը մարմնավորել է ֆիլմի  գլխավոր երեք կերպարները ` շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկու, հասարակ մերսող Սևա Վասիլկովի և հանրաճանաչ երգիչ, շանսոնյե Միխայիլ Ստասովի:

Ա. Ռևան ներկայանում է պլաստիկ գրիմով, որը նրան անճանաչելի է դարձնում: Միխայել Ստասովի դերում պրոդյուսերները նախատեսել էին այլ դերասանի, զգուշանալով որ 3 կերպարների մարմնավորումը մեկ դերասանի համար ուժերից վեր է: Սակայն առաջին իսկ բանակցություններից Ալեքսանդրը այնպես էր ոգևորվել ֆիլմի գաղափարով, որ համոզել է ֆիլմի պրոդյուսերներին երեք դերերն էլ իրեն վստահել:

Ֆիլմում խաղում են նաև` Կրիստինա Ասմուսը, Դմիտրի Խրուստալևը, Քսենիա  Բուռավսկայան և այլք:

Հաջողակ դերասան, շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկին պատմության գլխավոր հերոսն է, որի կյանքն ընթանում է բուռն`  շնորհանդեսներ, համերգներ,  նկարահանումներ, հարցազրույցներ, կորպորատիվ միջոցառումներ և այլն: Իգորի հմայիչ կինն ու հիանալի աղջիկը նրան տեսնում էին միայն ուշ երեկոյան, երբ նա գալիս էր տուն, որպեսզի գոնե մի քանի ժամ քներ: Նա օր ու գիշեր  աշխատում էր` չունենալով ոչ մի ազատ օր:

Հանրահայտ Իգորը մի օր որոշում է իր թեկնածությունը դնել “Տարվա մարդ” անվանակարգում, սակայն իրեն ժամանակ էր հարկավոր, որպեսզի հաղթեր գլխավոր մրցակցին` երգիչ Միխայիլ Ստասովին, որի հիթերը խելքահան են արել Ռուսաստանի բոլոր կանանց:

Մերձմոսկովյան քաղաքում ապրող Սևան շատ նման էր Իգոր Ուսպենսկուն: Սևան աշխատում է գեղեցկության սրահում` որպես մերսող և իր կյանքից գոհ ապրում է շան` Սերգեյ Վալերևիչի հետ:

Մի անգամ գեղեցկության սրահի տնօրենը Սևային համոզում է նկարահանվել գովազդային հոլովակում, որտեղ հենց ինքը Իգոր Ուսպենսկին մերսում է սրահի հաճախորդին: Հոլովակը հայտնվեց ինտերնետում և ահա այդպես Ուսպենսկին  տեղեկացավ իր նմանակի մասին: Հասկանալով, որ ժամանակը չի հերիքում, Ուսպենսկին Սևաին առաջարկում է դառնալ իրեն փոխարինողը /դուբլյորը/:

Դրա համար անհրաժեշտ է այցելել մի քանի կորպորոտիվ և բարձրաշխարհիկ միջոցառումների Իգոր Ուսպենկու կերպարով: Սևան ընդունում է առաջարկը և… հայտնվում է իրեն անծանոթ շոու-բիզնեսի աշխարհում, որտեղ նրան սպասում էին անհավատալի արկածներ…

Ֆիլմի պրոդյուսերներն են ` Վլադիմիր Պոլյակովը,  Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Ալեքսանդր Ռևան իսկ ռեժիսորն է`Եվգենի Աբիզովը:

Իսկ ֆիլմի բյուջեն կազմում է 2 միլիոն դոլար:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply