Նոր Հաճնի կամրջի վրա մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 10:45

Հունվարի 17-ին, ժամը 17.14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԵրԱԶ» մակնիշի 29 ՕՍ 219 պ/հ (վարորդ` 1951 թ. ծնված Հ. Ղուկասյան) և «Ֆորդ» մակնիշի 33 RS 864 (վարորդ`  1986 թ. ծնված Զ. Ասլանյան) պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply