Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաներ և օգնել ուղևորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 10:40

Հունվարի 17-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են արգելափակված ավտոմեքենաների ուղևորներին (մոտ 35 մարդ) և արգելափակումից դուրս բերել մեքենաները:

Հունվարի 18-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ բքի և վատ տեսանելիության պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել Տաշիր-Մեծավան ավտոճանա­պարհին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Տաշիր քաղաք են տարհանել արգելափակված մեքենաների ուղևորներին (40 մարդ) և արգելափակումից դուրս բերել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա 6 ուղևորով:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply