Կրասնոյարսկում գողացել են Կիրկորովի համերգի տոմսերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 10:31

Կրասնոյարսկում  տղամարդիկ  գողացել են Կիրկորովի համերգի տոմսերը` 2 մլն ռուբլի կազմող արժեքով:

26 և 27 տարեկան երիտասարդները գնացել են այն տուն,   որտեղ բնակվում է ֆիլհարմոնիայում   տոմսերի վաճառքով զբաղվող կինը, ներկայացել նրան որպես ներքևի բնակարանի հարևաններ ու տեղեկացրել, թե իբր իրենց տուն ջուր է թափվում:

Երբ  կինը բացել է դուռը, երիտասարդները կնոջը գետին են տապալել ու գողացել պայուսակը, որի մեջ 2 բջջային էր, բանկային քարտեր և համերգի 400 տոմս:

Կինը ճանաչել է նրանցից մեկին` իր բարեկամուհու ընկերոջը: Երբ հանցագործները հեռացել են, կինն իսկույն ոստիկանություն  է դիմել: Գողերին ձերբակալել են, ու  ողջ գողոնը վերադարձվել  է տիրոջը:

Երիտասարդները խոստովանել են կատարածը, հիմա նրանց 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply