Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածներն ու Մեղրիի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2013 10:37

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Հունվարի 18-ին` ժամը 10.15-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը: Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթեւեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով:
Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply