Կաբարդինո Բալկարիայում կորուսյալ երկիր է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 10:18

Կաբարդինո Բալկարիայի Չեգեմյան կիրճի բարձունքներում , 3000 մ ծովի մակարդակից վեր, հայտնաբերվել են հնագույն քաղաքի ավերակներ:

Ազգագրագետները, վերլուծելով տիեզերքից արված  կիրճի քարտեզը, նկատել են, որ Ջունգու Սու գետի հոսանքն ի վեր, քարե սառցադաշտերում խորացումներ են նկատվել` լայնակի միջնորմներով:

Եվ, քանի որ այդ անսովոր բաժանումները որոշակի  կարգով են դասավորված, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանք  մարդակերտ են:

350 x 110 տարածք զբաղեցնող հատվածը շրջապատված է ժայռերով, որոնք պաշտպանել են հնագույն քաղաքը: Հիմա հետազոտողներն արշավախումբ են կազմում, որ վերջնական պարզեն`  հնագույն մարդիկ ապրել են  արդյոք  այդ բաձունքներում:

Ռուսաստանի ամենաբարձրլեռնային քաղաքը Տիրիաուզն է, որը գտնվում է Կաբարդինո Բալկարիայում, 1100 մ բարձրության վրա:

Իսկ ամենաբարձրլեռնային բնակավայրը  եվրոպական հատվածում` դաղստանյան Քուրուշ գյուղն է, որը գտնվում է 2600մ բարձրության վրա:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply