Եգիպտոսում մայրը իր յոթ երեխաների հետ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել քրիստոնեություն ընդունելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 8:29

Եգիպոսում կինը իր յոթ երեխաների հետ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել քրիստոնեություն ընդունելու համար:
Նադիա Մուհամադ Ալին ի սկզբանե քրիստոնյա է եղել, սակայն 23 տարի առաջ, ամուսնանալով Մուհամեդ Աբդել-Վահհաբ Մուստաֆայի հետ, մահմեդականություն է ընդունել:Սակայն ամուսնու մահից հետո իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին ցանկացել է դառնալ քրիստոնյա:
Այս գործի հետ կապ ունեցող յոթ այլ մարդիկ նույնպես դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման:
Երկրում բնակվող մահմեդականություն ընդունած քրիստոնյաները նշում են, որ իրենք բազմաթիվ դժվարությունների են հանդիպում և ցանկանում են կրկին քրիստոնեություն ընդունել: Նրանք հաճախ այդ նպատակով ստիպված են լինում կեղծել իրենց փաստաթղթերը, ինչի հետևանքով նրանք կարող են բանտարկվել:

Մարդու իրավունքների պաշտպաններից մեկը Fox News-ին հայտնել է, որ նմանատիպ դեպքերը Եգիպտոսի իսլամիստական կառավարության ղեկավարման արդյունք են հանդիսանում:

Անցած տարի Մուհամադ Մորսին նոր սահմանադրություն էր առաջ քաշել, ըստ որի մահմեդականների համար քրիստոնեություն ընդունելու գործընթացը ավելի է բարդացել: Տարբեր ազատական կրոնական կազմակերպություններ, այդ թվում և ղպտիները բողոքի ցույցեր են կազմակերպել այս սահմանադրության ընդունման դեմ, որը այնուամենայնիվ ընդունվել է:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply