Օբամայի եղբայրը, ոգեշնչված ԱՄՆ նախագահի քաղաքական կարեիերայով, իր թեկնածությունն առաջադրել է Քենիայի կառավարության ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 8:25

Բարաք Օբամայի Քենիացի կիսով չափ հարազատ եղբայրը Միացյալ նահանգների նախագահից ոգեշնչված քաղաքական կարիերա է սկսել:

Նա հայտարարել է, որ ինքը միակ թեկնածուն է, որ կարող է վերջ տալ աղքատությանն ու մարդկանց գործազրկությանը:

Նրա մրցակիցը Քենիայի վարչապետի եղբայրն է:

Քենիայում երկկուսակցական համակարգ է՝ վարչապետի գլխավորած Նարնջագույն դեմոկրատական կուսակցությունը և Ազգային դաշնակցությունը: Օբաման առաջադրվել է որպես անկախ թեկնածու:

Չնայած որ ԱՄՆ նախագահը և Մալիկ Օբաման նույն հայրն ունեն՝ Բարաք Օբաման այնքան էլ չի շփվել իր հոր մյուս երեխաների հետ. Հավայան կղզում նրան մեծացրել են իր մայրը և տատիկը:

 

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply