Տեսահոլովակում երևում է լուսնի մակերևույթի վրա շարժվող «ՉԹՕ» (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 8:04

Արդյոք 2013թ-ին մենք կկարողանանք մեր այլմոլորակային եղբայրների հետ կապ հաստատել, թե ոչ ցույց կտա ժամանակը: Սակայն Youtube-ում տեղադրված հոլովակում երևում է, թե ինչպես են մեկից ավելի առեղծվածային օբյեկտները սահում լուսնի մակերևույթի վրայով:
Այդ տարօրինակ թռչող օբյեկտներից մեկը դուրս է գալիս լուսնի ստվերոտ մասից և արագացնելով ընթացքը՝ պտտվում խառնարանների շուրջ, որից հետո դուրս է գալիս տեսախցիկի տեսադաշտից:
Այս տարօրինակ օբյեկտի վերաբերյալ ինտերնետում տարբեր կարծիքներ են հրապարակվել: Որոշ օգտատերերի կարծիքով օբյեկտի շարժվելու ձևից և արագությունից երևում է, որ այն մարդու կողմից ստեղծված սարք չէ: Իսկ կասկածամիտները կարծում են, որ դա պարզապես համակարգչի միջոցով ավելացված էֆֆեկտ է:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply