Ավստրալացին 5կգ-անոց ոսկու բնակտոր է գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 19:41

Ավստրալացի ոսկի որոնողը, որի անունը չի հրապարակվում, գտել է ոսկու 5,505կգ-անոց բնակտոր`  Բալարտ քաղաքից ոչ հեռու` գետնի մակերեսից 60 սմ խորության վրա: Բնակտորը հայտնաբերվել է հունվարի 16-ին: Դրանից հետո նա գնացել է  օգտակար հանածոների խանութ` խորհրդակցելու մասնագետի հետ: Խանութի տերը խոստովանել է, որ նման խոշոր բնակտոր երբևէ չի տեսել:

Նա գնահատել է այդ բնակտորը 300 հազար ավստրալական դոլար ( 315  հազար ԱՄՆ  դոլար), սակայն, որպես բացառիկ գտածո,  դրանից ավելի շատ եկամուտ կարելի է ունենալ: Ենթադրվում է, որ ոսկին կարող է վաճառվել հավաքորդի կամ էլ որևիցե թանգարանի: Քենթը կանխատեսել է ոսկու նոր տենդ Բալարտում: Նա նշել է, որ գերնոր սարքավորումների կիրառումը  ոսկի որոնելու համար կոգեշնչի շատերին:

Վերջին անգամ Բալարտում մեծ բնակտոր է հայտնաբերվել 2012-ի ամռանը: Գտածոն կշռում էր 3,66 կգ:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply