Արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2013 19:39

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար տիկին Կարին Վոլդսեթին և նրա ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի և նրա Խորհրդարանական վեհաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։
Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց ՀՀ ԱԳՆ պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply