Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 19:24

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 17-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply