2013թ-ին Ղազախստանը կարող է անդամակցել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը

Օրվա լուր | | January 17, 2013 19:14

Այս տարի Ղազախստանը կարող է միանալ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, հինգշաբթի ասել է ԱՀԿ-ի գլխավոր ղեկավար Պասկալ Լամին:
Ղազախստանը կազմակերպությանը անդամակցելու համար դիմում է ներկայացրել 1996թ: Նավթի հարուստ պաշարներ ունեցող այս պետությունը մի քանի պետություններից մեկն է, որը մինչ այժմ չի միացել ԱՀԿ-ին: Սպասվում է, որ անդամակցությունը կարող է խթանել Ղազախստանի տնտեսության աճին՝ ներգրավվելով արտասահմանյան ներդրողներին:
Հարևան Ռուսաստանը ԱՀԿ-ին է անդամակցել 18 տարի տևած բանակցություններից հետո:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply