ԵՄ-ն ռազմական վարժանքներ անցկացնելու համար Մալի կուղարկի հատուկ ներկայացուցչություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 17, 2013 19:10
Հինգշաբթի ԵՄ անդամ պետությունները ընդունել են որոշում մի քանի հարյուր ռազմական անձնակազմ Մալի ուղարկելու մասին: Մալիում նրանք կզբաղվեն երկրի կառավարական ուժերին վարժեցնել իսլամիստների դեմ պայքարելու համար:
Որոշումը կայացվել է ԵՄ 27 անդամների արտգործնախարարների արտակարգ հանդիպման ժամանակ:
ԵՄ կառավարությունները հուսով են, որ վարժանքները կարող են արդյունք տալ, սակայն ոչ ոք, բացի Ֆրանսիայից, չի պատրաստվում Մալի ուղարկել իր մարտական զորքերը:
200-250 ռազմական մարզիչներից և անվտանգության անձնակազմից բաղկացած առաքելությունը Մալի կուղևորվի փետրվարի կեսերին:
Մոտակա օրերի ընթացքում կորոշվի մեկնողների հստակ թիվը:






Facebook
Tweet This
Email This Post
