Իսրայելը պլանավորում է Արևելյան Երուսաղեմում կառուցել ռազմական ակադեմիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 19:03

Իսրայելը որոշում է կայացրել Արևելյան Երուսաղեմում կառուցել ռազմական ուսումնարան, տեղեկացնում է Իսրայելի ոչ կառավարական խումբը:
«Իսրայելի տեղական հանձնաժողովը աջակցել է առաջարկի ընդունմանը»,-ասել է Իր Ամիմ ՀԿ-ից Ավիվ Տատարսկին:
«Այս պահին առարկություններ ընդունելու գործընթացն է: Սկզբից տեղական կոմիտեն է երաշխավորում, այնուհետև վերջնական որոշումը կայացնում է տարածքային հանձնաժողովը»,-ասել է նա AFP լրատվական գործակալությանը:
Իսրայելի ներքին գործերի մինիստրությունը հավանություն է տվել 42,000քառ/կմ տարածքում ռազմական ակադեմիա հիմնելու առաջարկին:
Միջազգային հանրությունը դիտում է Իսրայելի ձեռնարկած քայլը որպես պրովոկացիա:
1967թ Իսրայելը նվաճել, այնուհետև միավորել էր Երուսաղեմի արևելյան հատվածը: Միավորումը միջազգային ճանաչում չի ստացել:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply