ՏԿ նախարարությունում քննարկվեցին մարզպետարանների կայքերի բարելավման, ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 16:15

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր, ինչպես նաեւ ՀԿՏՀ մշակման ու ներդրման հարցերով զբաղվող “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի ղեկավարը:

Վ. Տերտերյանն ընդգծեց, որ մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավման, ինչպես նաեւ ՀԿՏՀ-ի ներդրման հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նշվեց, որ ներկայումս ՀԿՏՀ շահագործող համայնքների թիվը հասնում է 339-ի, 2013թ-ին եւս շարունակվելու են այդ ուղղությամբ աշխատանքները:

Մարզպետարանի պատասխանատուների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում քննարկել կայքերի բարելավման ու ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված խնդիրները եւ աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply