Տիզերն ու խավարասերներն ամերիկացիներն ավելի են հետաքրքրում, քան քաղաքական գործիչները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 15:56

Սոցիոլոգիական հարցման արդյունքներով  ԱՄՆ-ում հիմա խավարասերներն ու տիզերն ավելի  մեծ մասսայականություն են վայելում, քան քաղաքական գործիչները:

Մինչ ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեն   քաղաքականության թեման շատ արդիական էր, իսկ հիմա այն այնքան է ետ  մղվել, որ խավարասերներն ավելի լուրջ թեմա են դարձել:

Պարզվեց, որ քաղաքականությունը հետարքրքությունների ու խնդիրների ցուցակում  տեղ է զբաղեցնում  կոլոնոսկոպիայից, ճանապարհային խցանումներից հետո:

“Մենք հասկանում ենք, որ ընտրություններից հետո հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ կնվազեր, սակայն անգամ  չէինք  պատկերացնի, որ այսքան: Կոնգրեսի գործունեությունը երբեք այսչափ անհետաքրքիր չի եղել բնակչության համար, որքան հիմա”,-ասում են հետազոտության հեղինակները:

Իսկ քաղաքացիները խոստովանում են, որ դժգոհ են քաղաքական գործիչների գործողություններով`  վերջին` 112-րդ նստաշրջանը  համարելով  ամենաանարդյունավետը ողջ պատմության մեջ:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply