Ֆուտբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրը գոլառատ էր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2010 19:46

Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի  վերջին երկու հանդիպումներում էլ անսպասելի արդյունքներ գրանցվեցին:

Աշտարակի «Միկան» Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում 4:0 հաշվով առավելության հասավ մայրաքաղաքի «Բանանցի» նկատմամբ: 50-րդ, 58-րդ, 69-րդ, 89-րդ րոպեներին գնդակները խփեցին Նարեկ Բեգլարյանը, բրազիլացիներ Ալեքս Էնրիկե դա Սիլվան, Էնդեյ Օլիվեյրան, լիտվացի Մինդաուգաս Գրիգալևիչյուսը: Երևանի«Կիլիկիան» մայրաքաղաքի  «Հրազդան» մարզադաշտում հաղթեց Կապանի «Գանձասարին»`3:1: Տանտերերից 48-րդ, 67-րդ, 82-րդ րոպեներին աչքի ընկան Սարգիս Մովսիսյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Հովհաննես Մնացականյանը: 29-րդ րոպեին հյուրերից  հաշիվը բացել էր «Գանձասարի»խաղացող, 37-ամյա Արսեն Ավետիսյանը, սակայն կապանցիներին հետագայում հաջողությունն ուղեկից չեղավ:

Այսպիսով, ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ տուրն արդյունավետ էր, նաև գոլառատ: Կայացած 8 խաղից 4-ը հաղթական ելք ունեցավ: Մրցակիցներն իրար դարպասները խփեցին 14 գնդակ:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply