Երևանի «Բանանցը» գլխավոր նոր մարզիչ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2013 15:52

Հունվարի 21-ին Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաքի է մեկնելու Կիպրոս: Թիմը բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստելու է ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն:  Վերջինս «Բանանցին» կմիանա Կիրպոսում: 38-ամյա Պյատենկոյի հետ մեկտեղ «Բանանցի» մարզչական շտաբում աշխատելու են Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը, Նիկոլայ Դոնևը:

«Բանանցի» նոր գլխավոր մարզիչը նախկինում որպես ֆուտբոլիստ  հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում` «Տավրիայում», «Շախտյորում», «Մետալիստում», Դոնեցկի «Մետալուրգում»: Նա խաղացել է  նաև Ուկրաինայի երիտասարդական հավաքականում:

Պյատենկոն մարզչական գործունեությունը սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», որտեղ 2008-2010թթ․ եղել է գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի օգնականը: Կոստովի հեռանալուց հետո նա  մինչև 2012-ը գլխավորել է «Մետալուրգը»:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply