Բարակ Օբամայի խորթ եղբայրը մտադրված է առաջադրվել Քենիայի նահանգապետի ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 15:28

Նախագահ Բարակ Օբամայի խորթ եղբայրը պատրաստվում է Քենիական նահանգապետի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրել:

54-ամյա Մալիկ Օբաման, ով հայրական կողմից ԱՄՆ նախագահի եղբայրն է, AFP լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է, որ իր հանրահայտ եղբոր ձեռքբերումները ոգեշնչել են իրեն իր հայրենիքում զբաղվել քաղաքականությամբ:
Տնտեսագետի մասնագիտացում ստացած Օբաման ասել է, որ նա այն թեկնածուն է, ով կարող է պայքարել անվերջանալի աղքատության և գործազրկության դեմ:
«Կարող եմ վստահորեն ասել, որ ես լավագույնն եմ բոլոր իմ մրցակիցների միջև…. Իմ անունը հուշում է, որ ես ունեմ բոլոր այն կապերը, որոնք ունակ են Սիա [նահանգին] տանել դեպի զարգացման»,-ասել է նա:
Մալիք Օբաման բազմիցս օգտագործել է բոլորին հայտնի իր ազգանունը՝ մրցակիցներից առավելություն ստանալու համար: Մրցակիցների շարքում է նաև Քենյայի վարչապետ Ռաիլա Օդինգայի կրտսեր եղբայրը:
Գալիք ընտրություններում Օբաման կլինի անկախ թեկնածոի:
Նա ասում է, որ Վաշինգտոնի հետ ունեցած իր կապերը կօգնեն իր հաղթանակին:
Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply