Արթուր Սարկիսովն ուղևորվել է Բելեկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2013 15:39

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքկանի հարձակվող Արթուր Սարկիսովը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում այսօր ուղևորվել է Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնի: Նրա թիմը նպարապելու է «Կորնելիա դե Լյուքս» հյուրանոցի մարզաբազայում:

Հունվարի 23-ին Նիժնի Նովգորոդի թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Ուկրաինայի առաջին դիվիզիոնի առաջատար «Սևաստոպոլի» հետ, ապա հունվարի 27-ին կխաղա ռումինական «Պանդուրիի» հետ, իսկ հունվարի 30-ին ուժերը կչափի ղազախական «Տարազի» հետ։

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply