Դավիթ Նալբանդյանը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունվարի 17, 2013 15:05
Ամենայն հավանականությամբ, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի ընտրանու կազմում չի մասնակցի թենիսի Դևիսի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Այն անցկացվելու է փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում: Նալբանդյանն աջ ոտքի վնասվածք է ստացել:
Դիտվել է 704 անգամ:





Facebook
Tweet This