ՀՔԾ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 17, 2013 14:53

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք  ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների   քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար Հայաստանի  Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ  համագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ու  քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հրամանով՝ ստեղծվել է  ընտրական իրավունքիդեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչներիներգրավմամբ աոանձին աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն  Նադիրյանը, խմբի կազմում են ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ ՀեկտորՍարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀՀ ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply